Հոդվածներ

Արբելոան պատմություն է կերտում
18.03.2026
161 0

Ալվարո Արբելոան դառնում է առաջին մարզիչը, ով Չեմպիոնների լիգայի նույն խաղարկությունում դուրս է թողնում Գվարդիոլային և Մոուրինյոյին՝ հաղթելով նրանց բոլոր չորս խաղերում:

«Ռեալ Մադրիդի» մարզիչը դարձել է առաջինը, ում հաջողվել է դուրս թողնել Ժոզե Մոուրինյոյին և Պեպ Գվարդիոլային՝ հաղթելով բոլոր չորս հանդիպումներում Չեմպիոնների լիգայի նույն մրցաշրջանում:

Արբելոան դարձավ նաև պատմության մեջ երրորդ մարզիչը, ով հաղթել է Մոուրինյոյին և Գվարդիոլային Չեմպիոնների լիգայի նույն մրցաշրջանում: Մինչ այս դա հաջողվել էր միայն Կասպեր Հյուլմանդին («Բայեր Լևերկուզեն», 2025-2026թթ.) և Ռաֆայել Վիկիին («Բազել», 2017-18թթ.):

Ալվարո Արբելոան նաև դարձել է «Ռեալ Մադրիդի» առաջին մարզիչը, ով հաղթել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի իր առաջին չորս խաղերում:

«Ի՞նչ է սա ասում իմ մասին. որ ես ունեմ ֆանտաստիկ խաղացողներ»

Հարցին, թե ինչ է նշանակում Մոուրինյոյին և Գվարդիոլային հաղթելը, նա պատասխանեց. «Չեմ կարծում, թե արել եմ ինչ-որ բան, որը տարբերվում է վերջին երկու ամսվա իմ աշխատանքից: Մենք շարունակում ենք աշխատել և գիտենք, որ եթե նորից պարտվենք, կասկածները կվերադառնան: Ես չէի համարձակվի ասել, թե կարող եմ ինչ-որ բանում հաղթել Գվարդիոլայի պես մարզչին: Եթե մենք հաղթել ենք, ապա միայն խաղացողների աշխատանքի շնորհիվ: Մի քանի ամիս առաջ ես սրան չէի հավատա, բայց դա տեղի ունեցավ, և վերջ»:


Ամենակարդացված