Նախորդ ամռանը Կարլո Կազեմիրոն հեռացավ «Ռեալից» և տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»
Diario AS-ի փոխանցմամբ, թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կտրականապես դեմ է եղել այդ տրանսֆերին։ Մարզիչը հույս է ունեցել, որ բրազիլացին Չուամենիի հետ զույգ կկազմի կիսապաշտպանության կենտրոնում։
Ակումբի ղեկավարությունը, սակայն, այլ ծրագրեր է ունեցել։ Նրանք հաշվի են առել ֆուտբոլիստի տարիքը և գտել, որ նրա տրանսֆերային իրավունքները վաճառելու լավագույն ժամանակն է եղել։
«Սերուցքայինները» դեռևս չեն կարողանում լրացնել այն բացը, որը մնացել է Կազեմիրոյի հեռանալուց հետո։ Ֆուտբոլիստն անձամբ դեմ չի եղել անգլիական ակումբ տեղափոխությանը, քանի որ նոր մարտահրավերների կարիք է զգացել։ Չնայած այդ ամենին, «Ռեալը» ամեն ինչ ուներ նրան թիմում պահելու համար։
Los Merengues, Realmadrid.am