Հոդվածներ

«Կաստիլիայի» ներխուժումը «Բեռնաբեու»
15.03.2026
132 0

«Ռեալ Մադրիդը» «Էլչեի» դեմ խաղն ավարտեց խոտածածկին ունենալով փոխարինող թիմի չորս սաներ:

«Ռեալ Մադրիդ Կաստիլիան» այս հանգստյան օրերին չէր խաղում «Էլչեի» դեմ, թեև «Սանտիագո Բեռնաբեուում» պատկերն այլ բան էր հուշում: Արբելոան խաղն ավարտեց իր «երեխաներից» չորսի հետ՝ Սեսար Պալասիոս, Դիեգո Ագուադո, Դանիել Յանյես և Մանուել Անխել:

Եթե հաշվի առնենք նաև Տիագո Պիտարչին, ով չորրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ մեկնարկային կազմում, ապա ստացվում է ընդհանուր հինգ սան, ում մարզիչը խաղաժամանակ տրամադրեց «Էլչեի» դեմ: Կարճ ասած՝ դաշտում էին բոլոր այն դաշտային ֆուտբոլիստները, որոնք հրավիրվել էին ստորին տարիքային խմբերից: Թեև նրանցից ոչ մեկի համար սա նորություն չէր, քանի որ բոլորն էլ արդեն նշել էին իրենց նորամուտը առաջին թիմում:

«Ռեալ Մադրիդը» խաղն ավարտեց մի կազմով, որի միջին տարիքը 23,4 տարեկան էր: Ամենատարեցները Կարվախալն (34) ու Կուրտուան (33) էին, ովքեր զգալիորեն բարձրացնում էին միջին ցուցանիշը: Իսկ ամենաերիտասարդը Դանիել Յանյեսն էր, ով դեռ նախորդ մրցաշրջանում «Մոնտիլիվիում» իր նորամուտի ժամանակ լավ տպավորություն էր թողել, իսկ այսօր դարձավ Հայսենի խփած երրորդ գոլի ասիստի հեղինակը:

Սա իրականում սաներից կազմված մեկնարկային կազմ էր: Բացի Կամավինգայից, Գյուլերից, Կուրտուայից և Հաուսենից, մնացած բոլորը «Լա Ֆաբրիկայի» արտադրանքն էին: Հատկանշական էր նաև իսպանացի ֆուտբոլիստների ներկայությունը մեկնարկային կազմում՝ ընդհուպ մինչև ութ խաղացող (չհաշված Բրահիմին, ով ունի երկու քաղաքացիություն, բայց հանդես է գալիս Մարոկկոյի հավաքականում): Սա ընթացիկ մրցաշրջանի ամենաբարձր ցուցանիշն է:


Ամենակարդացված