«Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտը վերածել է գումար վաստակելու հիանալի մեքենայի։ Marca-ի փոխանցմամբ, նախորդ մրցաշրջանում մարզադաշտը «Արքայական» ակումբին մոտ 307 մլն եվրո եկամուտ է բերել։
Այս թիվը կարող է աճել մինչ 354 մլն եվրոյի, քանի որ մինչ այս մարզադաշտն իր բոլոր ֆունկցիաներով չի օգտագործվել։ Ըտս աղբյուրի դա օրեկան մոտ 1 մլն եվրո է ստացվում։
Եվ այս գումարները ստացվում են այն պարագայում, երբ դեռ նույնիսկ չի գործարկվել մարզադաշտում գտնվող ռեստորանը, այս ընթացքում չեղարվել են մի քանի համերգներ, ինչպես նաև, տարեկան աբոնիմենտներ գնելու հարցումներն ավելի շատ են եղել, քան սահմանված տեղերը։ Այս ամենը կիրառելու արդյունքում եկամուտը մոտ 10 մլն եվրոյով կավելանա։
Los Merengues, Realmadrid.am