«Ռեալում» կարծում են, որ հնարավոր ամեն տարբերակ պետք է օգտագործել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակողական ոճի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի հետ պայմանագիր կնքելու համար: Այս մասին տեղեկացնում է TodoFichajes-ը:
Հիշեցնենք, որ մինչև «կարմիր սատանաների» կազմը համալրելը պորտուգալացին մոտ էր «արքայական» ակումբ տեղափոխությանը, սակայն վերջին պահին գործարքը խափանվեց:
Աղբյուրի փոխանցմամբ, «սերուցքայինները» մտադիր են 90 մլն եվրո առաջարկել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Նշված գումարի մի մասը պետք է գոյանա Դանի Սեբալյոսի, Իսկոյի և Լուկաս Վասկեսի վաճառքից:
Ընթացիկ մրցաշրջանում Բրունու Ֆերնանդեշն անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 14 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am