98 տարի առաջ Բուենոս Այրեսում լույս աշխարհ է եկել բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Ալֆրեդո Դի Ստեֆանոն։
Մարդ, որից հետո «Ռեալի» պատմությունը դարձավ «նախքան» և «հետո»։ 396 հանդիպում, 308 գոլ, 2 «Ոսկե գնդակ», 5 Պիչիչի, 5 Եվրոպական չեմպիոնների գավաթ, 8 Լա լիգայի տիտղոս։
Ալֆրեդո Դի Ստեֆանոն ֆուտբոլի պատմության մեջ միակ «Սուպեր Ոսկե գնդակի» դափնեկիրն է։
Նա պատմության առաջին «տոտալ ֆուտբոլիստն էր», ով խաղում էր ամբողջ խաղադաշտում և չէր սահմանափակում իրեն կոնկրետ դիրքով։
11 տարում նա «Ռեալի» կազմում թողել է մի ժառանգություն, որը ոսկե տառերով հավերժ դաջվել է բոլորի սրտում։