Հոդվածներ

Ռամոսը կարող է մասնակցել «Ատալանտայի» դեմ պատասխան հանդիպմանը
04.03.2021
1721 0

Երբ Սերխիո Ռամոսը վնասվածք ստացավ, բոլորը մտածում էին, որ նա չի կարողանա մասնակցել «Ատալանտայի» դեմ երկու հանդիպումներին։ Գասպերինին նույնիսկ ուսումնասիրել էր առանց Ռամոսի «Ռեալի» խաղերի վիճակագրությունը։ Բայց Զինեդին Զիդանը զրուցելով ֆուտբոլիստի հետ, հասկացել էր, որ իսպանացին հնարավոր է մասնակցի պատասխան հանդիպմանը։

Ռամոսը ամեն բան շատ լավ հասկանում է։ Նա վիրահատության է ենթարկվել և ռիսկի գնալ չի ցանկանում, սակայն նրա մարզումները և ֆիզիկական վիճակը ցույց են տալիս, որ «Ատալանտայի» դեմ խաղին նա կարող է օգնել «Ռեալին»։ .

Նա արդեն գնդակով վարժություններ է կատարում, և ամեն բան պարզ կլինի այս շաբաթվա ընթացքում։

Հաշվի առնելով այն, որ «Ատալանտայի» դեմ խաղին չի մասնակցելու նաև Կարլոս Կազեմիրոն, ապա Ռամոսի մասնակցությունը այդ խաղին մեծ կարևորություն ունի «Ռեալի» համար, և ավագը ամեն ինչ անելու է ստեղծված իրավիճակում թիմին օգնելու համար։

Los Merengues, Realmadrid.am