Հոդվածներ

Արդա Գյուլերը կարգապահության հետ կապված խնդիրներ է ունեցել
18.03.2024
2201 0

Relevo–ի անդրադարձը

Ընթացիկ մրցաշրջանում Արդա Գյուլերը մի քանի անգամ խախտել է ընդունված կարգը, ինչը դուր չի եկել մարզչական շտաբին։

Ակումբում հասկացել են, որ կիսապաշտպանն այդպես վարվել է ոչ թե այդպիսի բնավորություն ունենալու պատճառով, այլ քիչ խաղաժամանակ ստանալու համար յուրատեսակ բոյկոտ է հայտարարել։

Այս հարցում թուրքը բացահայտորեն կրկնել է «Ռեալի» իր շրջապատի որոշ ֆուտբոլիստների, որոնք իրենց փոքր խախտումներ են թույլ տվել։

Բայց այդ ֆուտբոլիստները մեծ փորձ ունեն, այդ իսկ պատճառով էլ իմացել են, որտեղ և երբ կարելի է խախտում թույլ տալ՝ չանցնելով թույլատրելիի սահմանները։

Բացի այդ, ի տարբերություն Գյուլերի, նրանք կշիռ և հեղինակություն ունեն թիմի հանդերձարանում, որը նվաճել են խաղադաշտում։

Այդ իսկ պատճառով էլ երիտասարդ ֆուտբոլիստին հայտնել են, որ նրա վարքն անթույլատրելի է և այդ օրվանից ի վեր Գյուլերի մոտեցումն աշխատանքին փոխվել է դեպի լավը, ինչը հանգեցրել է Անչելոտիի հետ հարաբերությունների կարգավորմանը։