Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալը» մրցակցի հարկի տակ առավելության հասավ «Ատալանտայի» նկատմամբ:
Հանդիպման միակ գնդակը հեղինակեց Ֆերլան Մենդին, ով հեռահար հարվածով գրավեց իտալական թիմի դարպասը անկյունայինի խաղարկումից հետո: «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է գոլային դրվագը:
«Այո, այս խաղարկումը տնային պատրաստության արդյունք էր, սակայն հարվածը պետք է կատարեր մեկ այլ ֆուտբոլիստ: Այնուամենայնիվ, Ֆերլանը հիանալի հարվածեց աջ ոտքով: Գիտեմ, որ նրա «աշխատանքային» ոտքը ձախն է, սակայն այս դեպքում նա ստիպված է լինում ուժով հարվածել, ինչի արդյունքում էլ նման գոլ ստացվեց»,- եզրափակել է ֆրանսիացի մասնագետը:
Հիշեցնենք, որ 2020/21 մրցաշրջանում 25-ամյա պաշտպանն անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ:
Fanat, Realmadrid.am