Հոդվածներ

Նաչո. «Ռեալը» հիանալի գործեց պաշտպանությունում
25.02.2021
1796 0

«Ռեալի» պաշտպան Նաչոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ատալանտայի» նկատմամբ տարած հաղթանակը:

«Այո, մեզ հաջողվեց ընդամենը մեկ գոլ խփել, սակայն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն փաստին, թե ինչպես թիմը գործեց պաշտպանությունում: Այսպիսի խաղերում գլխավոր խնդիրը դարպասն անառիկ պահելն է: Մեզ հաջողվեց հիանալի աշխատանք կատարել պաշտպանությունում: Ճիշտ է, մրցակիցը մեկ ֆուտբոլիստ պակաս ուներ, սակայն էլի դժվարությունների հանդիպեցինք: Պետք է լրջորեն պատրաստվել պատասխան խաղին»,- իսպանացու խոսքերը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Ռեալ» - «Ատալանտա» հանդիպումը կայանալու է մարտի 16-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված