«Ռեալի» կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն հերթական վնասվածքն է ստացել։
«Ալավեսի» դեմ կայացած խաղի առաջին կեսի վերջնամասում 28-ամյա ֆուտբոլիստը փորձեց իր վրա ընդունել մրցակցի հարվածը, սակայն անհարմար վայրէջք կատարեց խոտածածկի վրա։ Այդ ամենից հետո Էդերը փոփոխություն խնդրեց ու լքեց խաղադաշտը։ Նրան փոխարինեց Ռյուդիգերը։
Սա Միլիտաոյի երրորդ վնասվածքն էր այս մրցաշրջանում։ Ավելի վաղ մկանային վնասվածքների պատճառով նա բաց է թողել թիմի 26 հանդիպում։
Նախորդ մրցաշրջաններում ֆուտբոլիստը երկու անգամ կտրել է խաչաձև կապաններն ու մի քանի այլ վնասվածքներ ստացել։
Նրա ապաքինման ժամկետների մասին դեռս տեղեկություն չկա։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն