«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ժերար Պիկեն խոսել է «Ռեալի» աստղային կազմի խնդիրների մասին։
«Պատմականորեն ստացվել է այնպես, որ երբ նրանք փորձել են թիմում այդքան շատ աստղեր հավաքել, ձախողվել են։ Նրանք հիանալի կազմ ունեն, սակայն նման բնավորության հետ դժվար է արդյունքի հասնելը։ Նրանք 11 ֆուտբոլիստ ունեն կազմում ու նրանց մեջ շատ են աստղերը։
Աստղերը պետք է լավ հարաբերություններ ունենան միմյանց հետ ու կարողանան դաշտում փոխանցել գնդակը միմյանց։ Երբ յուրաքանչյուրն իր անհատական կռիվն է մղում, խաղադաշտում թիմը դառնում է անհատականությունների հավաքածու». RAC1-ի հետ զրույցի ընթացքում նշել է Պիկեն։
Los Merengues, Realmadrid.am