Հոդվածներ

Վալվերդնե զղջում է, որ ժամանակից շուտ է թողել ուսումը
19.11.2024
1039 0

Ֆեդերիկո Վալվերդեն նշել է այն սխալը, որի համար մինչ այսօր զղջում է։ 

«Ցավոք սրտի, ես թողել եմ ուսումը հանուն ֆուտբոլի։ Ես ավարտել եմ տարրական դպրոցը, բայց միջնակարգը՝ ոչ։

Մենք ընտանեկան քննարկում ենք ունեցել ու եկել այն եզրահանգման, որ եթե ես որոշել եմ զբաղվել ֆուտբոլով, ապա պետք է կենտրոնանամ միայն դրա վրա։ Ակնհայտ է, որ դա սխալ է։

Հիմա ես փորձում եմ իմ երեխաներին հասկացնել, որ ամենակարևորը գրքերն են, իսկ մնացածի մասին պետք է մոռանալ». նշել է «Ռեալի» կիսապաշտպանը։

Los Merengues, Realmadrid.am