El Chiringuito-ի լրագրող Ժոզեպ Պեդրերոլի խոսքերով, Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը որոշում է կայացրել հեռանալ ակումբից։
«Նա հեռանում է։ Խնդիրը միայն այն է, թե երբ Ռամոսը վերջապես կկարողանա հայտարարել այդ մասին, և թե որտեղ է նա շարունակելու իր կարիերան». ասել է Պեդրերոլը։
Հիշեցնենք, որ Ռամոսի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է գալիք ամռանը, և նա կարող է հեռանալ «Արքայական» ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։
Նշենք, որ El Chiringuito-ն առաջինն էր հայտարարել Ռոնալդուի հեռանալու մասին։
Los Merengues, Realmadrid.am