«Վալենսիայի» դեմ խաղում Դանի Կարվախալը հերթական անգամ վնասվածք ստացավ, և նշվում է, որ իսպանացի պաշտպանը բաց կթողնի 4-6 շաբաթ։
Ֆուտբոլիստը մեկնաբանել է իր վնասվածքը։
«Վերջին շրջանում ես շատ եմ աշխատել, որպեսզի կարողանամ վերադառնալ խաղադաշտ ու վայելել ֆուտբոլը։ Հիմա ես կրկին պետք է հետհաշվարկ կատարեմ այդ հաճույքը նորից զգալու համար։
Ուղղակի ուզում եմ ասել, որ կվերադառնամ ավելի ուժեղ, քան երբևէ։ Շնորհակալ եմ աջակցության համար։
Հալա՛ Մադրիդ». գրել է Կարվախալը։
Los Merengues, Realmadrid.am