Հոդվածներ

Զեդորֆը պարզաբանել է, թե ինչ է կատարվում «Ռեալի» հետ
30.04.2025
427 0

«Ռեալի» նախկին կիսապաշտպան Կլարենս Զեեդորֆը մեկնաբանել է մադրիդյան ակումբի խաղն ընթացիկ մրցաշրջանում։ Նա նաև պատասխանել է հարցին՝ կապված «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հնարավոր հեռացման վերաբերյալ։

— Ի՞նչ է հիմա կատարվում ակումբի հետ, որպես «Ռեալի» նախկին խաղացող, ի՞նչ կասեք։

— Ոչ մի արտասովոր բան։ Չէ՞ որ հնարավոր չէ միշտ հաղթել։ «Ռեալը» այնքան շատ բան է նվաճել։ Անչելոտին ռեկորդներ է սահմանել, իսկ այս մրցաշրջանում չեն ստացվում գործերը։ Դա պատահում է։ Հաջորդ մրցաշրջանում թիմը նորից կպայքարի տիտղոսների համար։

— Հավանաբար, արդեն առանց Անչելոտիի։

— Լավ։ Հնարավոր է՝ նրա ցիկլն ավարտվում է, եթե, իհարկե, խնդիրն իսկապես դա է։ Պետք է հարգել մարզչին նրա ձեռքբերումների համար։ Նա Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն մարզիչն է։ Նա հաղթել է այդ մրցաշարը նույնիսկ վերակառուցվող «Ռեալի» հետ։ Մտածեք այդ մասին։ Կարծում եմ՝ մարդկանց դուր է գալիս հետևել ուրիշների անհաջողություններին, բայց ոչ մի թիմ չի կարող միշտ հաղթել։ Հնարավոր է՝ ակումբում կարծում են, որ նոր վերակառուցում է անհրաժեշտ։ Թող այդպես լինի, բայց դա չի նվազեցնում Անչելոտիի մեծությունը, — ասել է Զեեդորֆը «Չեմպիոնատի» թղթակից Գրիգորի Տելինգատերին տված բացառիկ հարցազրույցում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված