Ապրիլի 7–ին բրազիլական ընկերությունը բողոք է ներկայացրել ՖԻՖԱ–ի էթիկայի կոմիտեի հետաքննության պալատ՝ ընդդեմ «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի։
Բրազիլացուն սպառնում է մինչև երկու տարվա որակազրկում, քանի որ նա մասնակցում է մի քանի պրոֆեսիոնալ ակումբների գնման գործընթացի մի ընկերության միջոցով, որը ղեկավարում են նրա հայրն ու գործակալը։
ՖԻՖԱ–ն շահերի բախման հիմքով հետաքննություն է սկսել, քանի որ նա դեռ գործող ֆուտբոլիստ է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վինիսիուս Ժունիորը մյուս ներդրողների հետ միասին գնել է Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող ակումբի 70-80% բաժնեմասերը։