• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալն» արգելակում է Անչելոտիի՝ Բրազիլիայի հավաքականի հետ պայմանագիր կնքելու գործընթացը

Հոդվածներ

«Ռեալն» արգելակում է Անչելոտիի՝ Բրազիլիայի հավաքականի հետ պայմանագիր կնքելու գործընթացը
30.04.2025
392 0

Կառլո Անչելոտտիի պայմանագիր կնքել Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (CBF) հետ հարցականի տակ է դրվել Մադրիդի «Ռեալի» դիրքորոշման պատճառով։ Ինչպես հայտնում է Relevo-ն, իտալացու՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելը վտանգված է:

«Ռեալի» ղեկավարությունը դժգոհ է այն հանգամանքից, որ Անչելոտին Լոնդոնից վերադարձել է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցչի ուղեկցությամբ, ինչը միայն խորացրել է լարվածությունը ակումբի և ազգային ֆեդերացիայի միջև։

CBF-ը ակնկալում էր, որ Անչելոտին կսկսի աշխատանքը մինչև ակումբային աշխարհի առաջնության մեկնարկը, որը կկայանա հունիսի 15-ին, սակայն «Արքայական ակումբը» մտադիր չէ բաց թողնել մարզչին մինչ այդ մրցաշարը։ Մինչդեռ Բրազիլիայի հավաքականին անհրաժեշտ է, որ Անչելոտին աշխատանքի անցնի արդեն հունիսի սկզբին, քանի որ այդ ժամանակահատվածում նախատեսված են 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական հանդիպումները։

Relevo-ն հստակեցնում է, որ Անչելոտին և CBF-ը համաձայնության էին եկել դեռ այն ժամանակ, երբ մարզիչը չէր քննարկել իր հեռանկարները «Ռեալի» ղեկավարության հետ, ինչը և դարձել է ներկայիս կոնֆլիկտի պատճառը։

Այս մրցաշրջանում մադրիդյան գրանդը դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից, պարտվել է Իսպանիայի գավաթի եզրափակչում և ներկայումս Լա Լիգայում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ չորս միավորով զիջելով «Բարսելոնային»։

Հիշեցնենք, որ 2021 թվականին Կառլո Անչելոտին վերադարձավ «Ռեալ»՝ որպես գլխավոր մարզիչ։ Մինչ այդ նա արդեն գլխավորել էր ակումբը 2013-2015 թվականներին։ Անչելոտիի երկրորդ ժամկետում «Ռեալը» երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, երկու անգամ՝ Իսպանիայի առաջնությունում, և մեկ անգամ նվաճել է երկրի գավաթը։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված