• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ»․ դեպի գավաթի խաղարկության եզրափակիչը

Հոդվածներ

«Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ»․ դեպի գավաթի խաղարկության եզրափակիչը
26.04.2025
265 0

Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» Սևիլիայում տիտղոսը կվիճարկի «Բարսելոնայի» հետ (27.04.2025 00:00):

Սևիլիայում մեծ գիշեր է «Ռեալ Մադրիդի» համար, որը պայքարելու է նոր տիտղոսի՝ Իսպանիայի գավաթի համար։ Մեր թիմը կփորձի «Լա Կարտուխա» մարզադաշտում «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը նվաճել իր 21-րդ տիտղոսը այս մրցաշարում։ Սա կարող է դառնալ մեր այս մրցաշրջանի երրորդ տիտղոսը՝ Եվրոպայի սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի նվաճումից հետո։

Եզրափակչին հասնելու ճանապարհին «Ռեալ Մադրիդը» հաղթահարել է «Դեպորտիվա Միներայի», «Սելտայի», «Լեգանեսի» և «Ռեալ Սոսյեդադի» արգելքը։ Այս մրցաշարը և Սևիլիան հարազատ են մադրիդիստների համար։ Երկու մրցաշրջան առաջ Անչելոտիի թիմը հենց այս մարզադաշտում նվաճեց գավաթը՝ հաղթելով «Օսասունային»։ Այս գիշեր մեր թիմը կփորձի կրկնել հաջողությունը՝ մրցաշրջանի երրորդ «Էլ Կլասիկոյում»։

«Ռեալ Մադրիդը» հանդես կգա այս մրցաշարի 41-րդ եզրափակչում։ «Ռեալ Մադրիդը» և «Բարսելոնան» արդեն 7 անգամ հանդիպել են եզրափակչում, որոնցից 4-ում հաղթող է ճանաչվել մադրիդյան ակումբը։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2013/14 մրցաշրջանում, երբ Բեյլը պատմական գոլ խփեց՝ անցկացնելով ֆենոմենալ սրընթաց վազք ձախ եզրով։

Հրավիրվածների թվում չի լինի Կամավինգան՝ վնասվածքի պատճառով, բայց վերադարձել են Մենդին և Մբապեն։ Ֆրանսիացի հարձակվողը այս մրցաշրջանում մեր թիմի լավագույն ռմբարկուն է՝ 33 գոլով։ Ներկայություն կունենա նաև Էնդրիկը, որը այս տարվա գավաթի խաղարկությունում խփել է 5 գոլ և հանդիսանում է մրցաշարի լավագույն ռմբարկուներից մեկը։ Բնականաբար կազմում կլինեն նաև Վինիսիուս Ժունիորը, Բելինգեմը և Ռոդրիգոն։

«Բարսելոնա»

Կատալոնական թիմը Իսպանիայի գավաթի ընթացիկ խաղարկությունում հաղթահարել է «Բարբաստրոյի», «Բետիսի», «Վալենսիայի» և «Ատլետիկոյի» արգելքը։ Ֆերրան Տորեսը դարձել է նրանց առաջատարը այս մրցաշարում՝ խփելով 5 գոլ։


Ամենակարդացված