• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • ՈՒԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը չեղարկված 11-մետրանոցի վերաբերյալ

Հոդվածներ

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը չեղարկված 11-մետրանոցի վերաբերյալ
19.04.2025
932 0

ՈւԵՖԱ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել «Ռեալ Մադրիդ» - «Արսենալ» խաղում VAR-ի կողմից չեղարկված 11-մետրանոցի վերաբերյալ:

««Արսենալի» դարպասին նշանակված 11-մետրանոցը Չեմպիոնների լիգայի խաղում չեղարկվել է, քանի որ Դեկլան Ռայսի կողմից խախտում չի եղել»,- տեղեկացնում է կառույցի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ վիճահարույց դրվագը տեղի էր ունեցել առաջին խաղակեսի միջնամասում։ Գլխավոր մրցավարը խախտում էր տեսել հյուրերի կիսապաշտպան Դեկլան Ռայսի կողմից, որը պահում էր Կիլիան Մբապեին այն պահին, երբ փոխանցում էր կատարվում «Արսենալի» տուգանային հրապարակ։ Մրցավարը որոշել էր նշանակել 11-մետրանոց հարված, սակայն յետո հեռարձակման ժամանակ նշվել էր, որ VAR-ի խորհրդակցությունից հետո որոշումը փոխվել է՝ իբր Մբապեն խաղից դուրս վիճակում էր։ Այսպիսով, այդ ձևակերպումն սխալ է։

Դրվագի քննարկումը տևել էր ավելի քան հինգ րոպե։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված