• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կուրտուան՝ «Ռեալի» ծրագրերի ու Մեսսիի 11-մետրանոց հարվածը հետ մղելու մասին

Հոդվածներ

Կուրտուան՝ «Ռեալի» ծրագրերի ու Մեսսիի 11-մետրանոց հարվածը հետ մղելու մասին
06.03.2022
2431 0

Տիբո Կուրտուան խոսել է Լիոնել Մեսսիի հարվածից հետո հետ մղած 11-մետրանոցի մասին։

«Ռեալի» ծրագրերի մասին

«Այս ամիս վերելքներ ու վայրէջքներ եղան։ Իսպանիայի գավաթից դուրս մնալն անսպասելի էր, Փարիզում հանդիպումն այնքան էլ լավ չընթացավ, բայց դեռ ոչինչ որոշված չէ և մենք հույս ունենք հետ բերել կորցրածը։

«Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում նման բան արդեն եղել է։ Պետք է շարունակել հաղթարշավը Լա լիգայում. մրցաշարը մոտենում է ավարտին և թիմերը ցանկանում են հաղթել «Ռեալին»։ Մենք մի քանի միավոր ենք կորցրել, բայց ցանկանում ենք հաղթել առաջնությունում»։

Մեսսիի հարվածից հետո հետ մղած 11-մետրանոցի մասին

«Իհարկե, յուրահատուկ պահ էր, բայց եթե չանցնենք հաջորդ փուլ՝ դա գրեթե ոչինչ չի նշանակի կամ շատ քիչ նշանակություն կունենա։ Որպեսզի դա ինչ-որ բան նշանակի՝ ես պիտի կրկին այդպես խաղամ»,- ասել է «Ռեալի» դարպասապահը։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղի 61-րդ րոպեին ՊՍԺ-ն 11-մետրանոց հարվածի իրավունք ստացավ «Ռեալի» դարպասին, սակայն Կուրտուան հետ մղեց Մեսսիի հարվածը։

Այս խաղում ՊՍԺ-ն նվազագույն հաշվով հաղթեց «Ռեալին»։ Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 9-ին։