Հոդվածներ

Որոշ խաղացողների ապագան մշուշոտ է «Ռեալում»
18.04.2025
332 0

Մադրիդի «Ռեալի» արդյունքները կարող են ուղղակիորեն ազդել ակումբի ղեկավարության որոշման վրա՝ մի շարք խաղացողների պայմանագրերի երկարաձգման հարցում։ Այս մասին հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի տվյալներով՝ Չեմպիոնների լիգայից «սերուցքայինների» դուրս մնալուց հետո թիմում վատթարացել է հետևյալ խաղացողների դիրքը. Լուկա Մոդրիչ, Խեսուս Վալյեխո, Լուկաս Վասկես և Դավիդ Ալաբա։ Ընդգծվում է, որ պայմանագիրը երկարաձգելու հարցում այս ֆուտբոլիստներից ամենաբարձր շանսերն ունի 39-ամյա Մոդրիչը՝:

Ալաբայի ապագայի հարցն ակումբում կլուծվի աշխարհի ակումբային առաջնությունից հետո, որը կսկսվի հունիսին։ Մեծ հավանականություն կա, որ ամռանը «Ռեալը» կլքի Լուկաս Վասկեսը, իսկ նրա դիրքի համար ակումբը նախատեսում է պայմանագիր կնքել Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդի հետ։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված