«Բարսելոնայի» և «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Տիերի Անրին գնահատել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի խաղը։
«Անգլիայում ֆուտբոլիստների համար ավելի հեշտ է։ Այն ճնշումը, որ զգում են Իսպանիայում, զգալիորեն ավելի շատ է ու սպասելիքներն ավելի բարձր են։ Դրանք հաղթահարելը Բելինգեմին յուրահատուկ է դարձնում։
Դու ընտրել ես Զինեդին Զիդանի խաղահամա՞րը, իսկ հետո այդպես խաղում ես ու տոնու՞մ, շնորհավորում եմ ընկեր»,– Անրիի խոսքը մեջբերում է One Football–ը։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը մասնակցել է 30 հանդիպման, դարձել 20 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։