Հոդվածներ

Զիդանն ասել է՝ որ ֆուտբոլիստներն են ամենաշատը տպավորել իրան
14.04.2025
1631 0

Լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Զինեդին Զիդանը խոստովանել է, որ իրեն Մադրիդի «Ռեալում» ամենաշատը տպավորել են Կարիմ Բենզեման ու Լուկա Մոդրիչը:

«Ֆուտբոլիստներ, ովքեր ստիպել են ինձ վե՞ր թռչել տեղիցս.  Կարիմ Բենզեման և Լուկա Մոդրիչն էին։ Կարծում ես՝ նրանք արդեն պատրաստվում են կորցնել գնդակը, բայց միշտ կարողանում էին այն պահել։ Նրանք խենթացնում էին ինձ: Մոդիչն ու Բենզեման ունեին խաղադաշտում իրավիճակ փոխելու բացառիկ հատկություն», – Զիդանի խոսքերը մեջբերում է Sport Bible-ը։

Հիշեցնենք, որ Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» դարձավ առաջին ակումբը ֆուտբոլի պատմության մեջ, որը կարողացավ երեք անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայում։

Լուկա Մոդրիչն ու Կարիմ Բենզեման դարձել են «Ոսկե գնդակի» դափնեկիրներ։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված