Հոդվածներ

Չուամենին կարող է կարիերան շարունակել անգլիական գրանդում
04.11.2024
1055 0

«Լիվերպուլը» լրջորեն հետաքրքրված է «Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենիի ծառայություններով:

TEAMtalk-ի հաղորդմամբ՝ անգլիական գրանդը պատրաստ է 100 միլիոն ֆունտ ստերլինգ տրամադրել գործարքի համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացու ապագան մշուշոտ է «Արքայական ակումբում»:

Transfermarkt-ը Չուամենիի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո:

Fanat, Realmadrid.am