Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին հայտնել է, որ կհեռանա, եթե գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտի շարունակի աշխատանք։ Այս մասին հաղորդում է Real Madrid Confidential-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբը» չի դիտարկում թուրք ֆուտբոլիստի հեռանալու տարբերակը, ինչի արդյունքում Պերեսը բարդ իրավիճակում է հայտնվել և այժմ պետք է ընտրություն կատարի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գյուլերը դժգոհ է այն խաղաժամանակից, որը իրեն տրամադրում է Անչելոտին։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 33 խաղի՝ ընդհանուր առմամբ դաշտում գտնվելով 1170 րոպե։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառ։
Fanat, Realmadrid.am