Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Արսենալին» և պարտվեց 0։3 հաշվով։
«Ռեալ Մադրիդը» երբեք չի կարողացել անցնել Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ, երբ առաջին խաղում պարտվել է երեք և ավելի գոլի տարբերությամբ։
Այդպես եղել է երեք անգամ՝ «Բորուսիա Դորտմունդի» դեմ 2012/13 մրցաշրջանում (1։4, 2։0), «Բավարիայի» դեմ 1986/87 մրցաշրջանում (1։4, 1։0) և Բենֆիկայի դեմ 1964/65 մրցաշրջանում (1։5, 2։1)։
«Ռեալ Մադրիդը» ընդհատեց իր ութ անպարտ խաղերի շարքը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում։ Այդ ընթացքում թիմը հաղթել էր հինգ խաղում և երեքում խաղացել էր ոչ-ոքի։ Սա ակումբի պատմության ամենաերկար նմանատիպ շարքն էր։
«Ռեալը» 2009 թվականի մարտից ի վեր առաջին անգամ երկու խաղ անընդմեջ չի կարողանում գոլ խփել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում։
«Ռեալը» 20 տարվա ընթացքում առաջին անգամ ՉԼ–ի արտագնա խաղում տուգանային հարվածից ուղիղ գոլ գոլ ընդունեց։ Նախորդ նման դեպքը տեղի էր ունեցել, երբ Ժունինյոն էր աչքի ընկել։
«Ռեալ Մադրիդը» պաշտոնական խաղերում երբեք չի հաղթել «Արսենալին»։
Լուկա Մոդրիչը դարձավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատմության մեջ երրորդ ամենատարեց ֆուտբոլիստը, որը խաղացել է մեկնարկային կազմում։ Նա խաղին մասնակցել է 39 տարեկան և 211 օրական հասակում։ Այս ցուցանիշով նրանից առաջ են միայն Կոստակուրտան (39 տարեկան և 339 օրական) և Ռայան Գիգգզը (40 տարեկան և 123 օրական)։
Մոդրիչը նաև դարձավ երկրորդ ֆուտբոլիստը «Ռեալի» պատմության մեջ, որն անցկացրել է ամենաշատ խաղերը Չեմպիոնների լիգայում՝ 133։ Նույնքան խաղ ունի նաև Կարիմ Բենզեման։ Առաջատարը Իկեր Կասիլյասն է՝ 152։