Հոդվածներ

Ալաբան խաղադաշտ չի վերադառնա մինչ 2025 թվականը
10.07.2024
1473 0

Դավիդ Ալաբան շարունակում է վերականգնվել ծնկի ծանր վնասվածքից։ . 2023 թվականի դեկտեմբերին պաշտպանը ձախ ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել։ Նա բաց թողեց մրցաշրջանի երկրորդ հատվածը, իսկ ԵՎՐՈ-ին մասնակցեց միայն որպես գլխավոր մարզիչ Ռալֆ Ռագնիկի օգնական։ 

Եվրոպայի առաջնության ընթացքում սոցցանցերի ներկայացուցիչները եկել են այն եզրահանգմանը, որ Ալաբան չի կարողանա շարք վերադառնալ մինչ 2025 թվականը։ Ավստրիական Heute պարբերականի փոխանցմամբ, Ալաբան դժվարություններ է ունեցել աստիճանները բարձրանալիս։ Die Presse պարբերականն էլ իր հերթին նշել է, որ պետք չէ սպասել նրա վերադարձին մինչ 2025 թվականը։

«Ես իմ առաջ կոնկրետ ժամանակահատված չեմ սահմանել». նշել էր Ալաբան։ 

«Ռեալում» վստահեցնում են, որ նրա վերականգնման գործընաթցն ընթանում է նախատեսվածի նման։ Այունաամենայնիվ, Ալաբայի վնասվածքը ավելի լուրջ է, քան Միլիտաոյի և Կուրտուայի վնասվածքներն էին, ուստի նրան ավելի շատ ժամանակ է պետք վերականգնվելու համար։

Los Merengues, Realmadrid.am