Տիբո Կուրտուան ծանր վնասվածքից հետո առաջին անգամ մարզվել է գնդակով։
Հիշեցնենք, որ բելգիացի դարպասապահը ծնկի խաչաև կապանների պատռվածք էր ստացել մարզման ժամանակ և ենթարկվել վիրահատության։ Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա ապրիլից հետո։
Երեկ Տիբոն թվիթերյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ մարզվում է գնդակով։
«Անհնար է նկարագրել այն զգացողությունը, երբ հագնում ես խաղակոշիկներդ ու դուրս գալիս խաղադաշտ». մեկնաբանել է Կուրտուան։
Los Merengues, Realmadrid.am