Իսպանիայում նշել են «Ռեալի» պարտության 3 մեղավորներին:
Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ մարզչական շտաբը դժգոհ է եղել Լուկաս Վասկեսի, Օրելյեն Չուամենիի ու Կիլիան Մբապեի գործողություններից: Հենց վերջինին են համարում ՉԼ-ում «Միլանից» կրած պարտության (1-3) գլխավոր մեղավորը:
Ֆրանսիացին, որը խաղում էր կենտրոնական հարձակվողի դիրքում, մի քանի նպաստավոր պահ կորցրեց:
Հիշեցնենք, որ Մբապեն առաջին մրցաշրջանն է անցկացնում մադրիդյան գրանդում ու անցկացրած 15 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ:
Fanat, Realmadrid.am