Կիլիան Մբապեն գոհ է «Ռեալում» Վինիսիուսի հետ համագործակցությունից։
«Ես տեղափոխվել եմ «Ռեալ» Վինիի հետ խաղալու գաղափարով և չեմ կարող պատկերացնել «Ռեալն» առանց նրա։ Մենք լավ ենք խաղում միմյանց հետ ու կօգնենք «Ռեալին». նշել է ֆրանսիացի հարձակվողը La Sexta-ի հետ հարցազրույցի ընթացքում։
Մբապեն Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում մասնակցել է 28 հանդիպան, դարձել 22 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Վինին անցկացրած 24 խաղերում իր ակտիվում գրանցել է 11 գոլ և 5 գոլային փոխանցում։
Los Merengues, Realmadrid.am