Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» երկխաղյա դիմակայության արդյունքում (0:1, 4:4) հաղթահարեց «Ռեալ Սոսիեդադի» արգելքը և նվաճեց եզրափակիչի ուղեգիր։
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը։
«Հետաքրքիր հանդիպում էր՝ հաշվի առնելով գոլերի քանակը և մեր սխալները, սակայն մենք եզրափակիչում ենք և դա այն էր, ինչին մենք ձգտում էինք։ Չորս գոլ ընդունելը լավ չէ, չնայած մենք նույնքան խփեցինք։ «Բեռնաբեուում» կարող է ինչ ասես պատահել, սակայն մենք երբեք չենք հանձնվում»։
«Վինիսիուս Ժունիորը, Ռոդրիգոն և Բելինգեմը ֆանտաստիկ հանդիպում անցկացրին։ Էնդրիկը նույնպես լավ տեսք ուներ և մենք այդպիսի խաղ ենք ցանկանում տեսնել նրանից»։
«Խախտումը Վինիսիուսի նկատմամբ լրացուցիչ ժամանակու՞մ, «Ռեալ Սոսիեդադի» ֆուտբոլիստը պետք է հեռացվեր, ավելացնելու բան չունեմ»։
«Ալաբայի խա՞ղը, նրա բախտը պարզապես չբերեց»։