Իսպանիայի առաջնության 29–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Լեգանեսի» հետ և հաղթեց 3։2 հաշվով։
«Ռեալը» 5 անգամ առաջին կեսերի արդյունքներով պարտվել է տնային խաղերում Լա Լիգայի վերջին 2 մրցաշրջաններում։ Սակայն այդ խաղերից ոչ մեկում թիմը չի պարտվել (4 հաղթանակ և 1 ոչ-ոքի):
«Ռեալի» վերջին 48 գոլերը Պրիմերայում խփվել են լեգեոնականների կողմից՝ սա ակումբի պատմության ամենաերկար նմանատիպ շարքն է։
Լա Լիգայի այս մրցաշրջանում «Ռեալի» օգտին նշանակվել է տասնմեկ 11–մետրանոց։ «Սերուցքայիններն» առաջատար են այս ցուցանիշով, երկրորդ տեղում է «Բետիսը» (9):
«Ռեալի» ֆուտբոլիստները վերջին 15 մրցաշրջաններում Պրիմերայում 7 անգամ փորձել են «պանենկա» ոճով իրացնել 11–մետրանոց, որոնցից 6–ը՝ հաջողված (Ռամոս՝ 4, Ռոնալդու և Մբապե՝ 1-ական), 1 անհաջող (Ռոնալդուն՝ «Ատլետիկի» դեմ խաղում 2012 թվականին):
Մբապեն խփեց իր 32-րդ և 33-րդ գոլերը «Ռեալ Մադրիդում» մեկնարկային մրցաշրջանում։ Ֆրանսիացին կրկնեց Ռոնալդուի և վան Նիստելռոյի ռեկորդը։
Մբապեն այս մրցաշրջանում Լա Լիգայում վաստակել է 25 միավոր «գոլ+գոլային փոխանցում» համակարգով (22 գոլ և 3 գոլային փոխանցում)՝ լավագույն ցուցանիշը Լևանդովսկու հետ միասին (23 գոլ և 2 ասիստ):
Մբապեն 2025 թվականին Պրիմերայում խփել է 12 գոլ՝ լավագույն ցուցանիշը։ Երկրորդ տեղում է Լևանդովսկին (7):
Մոդրիչը դարձավ «Ռեալի» պատմության մեջ Լա Լիգայում ամենաշատ խաղ անցկացրած երկրորդ լեգեոնականը (387), առաջ անցնելով Մարսելոյից։ Առաջին տեղում է Բենզեման (439):