• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» վերջին մարզումն անցկացրեց «Լեգանեսի» դեմ խաղից առաջ (ֆոտոշարք)

Հոդվածներ

«Ռեալը» վերջին մարզումն անցկացրեց «Լեգանեսի» դեմ խաղից առաջ (ֆոտոշարք)
28.03.2025
871 0

Իսպանիայի առաջնության 29–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կմրցի «Լեգանեսի» հետ (30.03.2025, 00:00):

«Ռեալի» թիմը «Ռեալ Մադրիդ Սիթիում» վերջին մարզումն է անցկացրել սպասվող խաղից առաջ։

Ֆուտբոլիստները մարզումը սկսել են հոդերի տաքացումով և «ռոնդոներով»։ Դրանից հետո նրանք կատարել են պրեսինգի և եզրափակման վարժություններ, նաև փոքր չափերի խաղադաշտում մրցել միմյանց դեմ։

Տակտիկական աշխատանքներից հետո մարզումն ավարտվել է դարպասին հարվածներով։ Կուրտուան մարզվել է համալիրի ներսում։ Մենդին և Սեբալյոսը շարունակում են վերականգնողական գործընթացը։