Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան քննելու է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի խոսքերը, հաղորդում է Diario Sport-ը։
Ֆուտբոլիստն ասել էր. «Ոչ վաղ անցյալում մրցավարներից մեկն ասել էր, որ 85 տոկոսն աջակցում է «Ռեալին»։ Ինչպե՞ս նրանք կարող են նրանց օգտին չսուլել այդ դեպքում։ Աներկբա է, որ նրանք չենք կարող այդպես չվարվել»
Ֆեդերացիան հետաքննություն կանցկացնի ու կկայացնի համապատասխան որոշում։