Հոդվածներ

Marca․ Ռաուլ Ասենսիոն երկարաձգել է պայմանագիրը «Ռեալի» հետ
26.03.2025
1401 0

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Ռաուլ Ասենսիոն երկարաձգել է պայմանագիրը «Արքայական ակումբի» հետ մինչև 2029 թվականը, հաղորդում է Marca–ն։

Կողմերի միջև նոր համաձայնագիրն արդեն կնքվել է։ Հաջորդ մրցաշրջանից սկսած 22-ամյա պաշտպանը վաստակելու է 6.2 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն այն տարեցտարի կբարձրանա և 2028/29 մրցաշրջանին կարող է հասնել 9 միլիոնի։

«Սերուցքայինների» մարզչական շտաբն ու ղեկավարությունը շատ գոհ են ֆուտբոլիստի առաջընթացից և նրա օրինակելի վարքից։

Cope․ Ասենսիոն պայմանագիրը երկարաձգել է երեկ։ Նոր համաձայնագրում նշված է 100 միլիոն եվրոյի հրաժարագին։

Մինչև այս մրցաշրջանի ավարտը ֆուտբոլիստի աշխատավարձը կլինի 1 միլիոն եվրո։