Հոդվածներ

«Ռեալը» Ռեյներին տեղափոխել է «Կաստիլիա»
21.07.2024
1210 0

Ռեյները չի մարզվում «Ռեալի» հիմնական թիմի հետ։ 

As-ի փոխանցմամբ,, երեկ մարզումները սկսել են հիմնական թիմի 8 ֆուտբոլիստներ։ Նրանք են Տիբո Կուրտուան, Անդրեյ Լունինը, Դավիդ Ալաբան, Լուկաս Վասկեսը, Ֆրան Գարսիան, Խեսուս Վալյեխոն, Դանի Սեբալյոսը և Բրահիմ Դիասը։

Մարզմանը ներկա չի եղել կիսապաշտպան Ռեյները։ Մարզիչները կարծում են, որ նա չի համապատասխանում հիմնական թիմի մակարդակին։ Բրազիլացուն տեղափոխել են «Կաստիլիա», որտեղ նա կաշխատի Ռաուլի հետ։

Ռեյները «Ֆլամենգոյից» «Ռեալ» է տեղափոխվել 30 մլն եվրոյի դիմաց, սակայն մինչ այժմ որևէ պաշտոնական հանդիպման չի մասնակցել հիմնական թիմի կազմում։ 2020 թվականից ի վեր նա վարձակալության հիմունքներով հանդես է եկել «Բորուսիա Դորտմունդի», «Ժիրոնայի» և «Ֆրոզինոնեի» կազմում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված