«Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է վարել «Ռեալի» վինգերի Ռոդրիգոյի հոր հետ։
OK Diario-ի լրագրող Էդուարդո Ինդայի տեղեկություններով, բրազիլացու հայրը օրերս հանդիպում է ունեցել անգլիական ակումբի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը միգուցե քննարկվել է ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը մանչեսթերյան ակումբ, սակայն վերջինիս շրջապատը հերքում է տարածված լուրերը։
Ինդայի պնդմամբ, «Քաղաքայինները» բավական գրավիչ ծրագիր են ներկայացրել Ռոդրիգոյին, որը թույլ կտա նրան խաղալ իր հարազատ հարձակման ձախ եզրում, ինչի հնարավորությունը նա «Ռեալում» չունի Վինիսիուսի և Մբապեի ներկայության պատճառով։
Բացի այդ, «Սիթին» պատրաստ է նրան նաև ավելի լավ ֆինանսական պայմաններ առաջարկել, քան «Ռեալը»։
Սպասվում է, որ տրանսֆերի արժեքի վերաբերյալ բանակցությունները կսկսվեն 80 մլն եվրոյից, այն ինչ Ռոդրիգոյի պայմանագրում հրաժարագինը կազմում է 1 մլրդ եվրո։
Los Merengues, Realmadrid.am