Հոդվածներ

«Ռեալի» բոլոր սպասումները գերազանցվել են
11.07.2024
1778 0

AS․ Մբապեի մարզաշապիկի վաճառքի բոլոր սպասումները գերազանցվել են։ «Ռեալում» զարմացած են, որ մարզաշապիկն այսքան մեծ տեմպերով է սպառվում, իսկ Аdidas ընկերությունում կատակում են, որ ամառը շատ լարված է լինելու՝ կապված ահռելի պահանջարկի հետ։

Եթե «Ռեալի» պաշտոնական խանութից այլ ֆուտբոլիստի մարզաշապիկի պատվեր է լինում, ապա այն առաքվում է 3–ից 4 օրում, իսկ Մբապեի դեպքում պետք է սպասել 3–ից 4 շաբաթ։

Маrca. «Ռեալի» խանութում էյֆորիա է տիրում՝ կապված Մբապեի ազգանունով մարզաշապիկի հասանելի դառնալու հետ։ Մադրիդցիների երկրպագուներից մեկն ասել է՝ «Մենք սրան սպասել էինք 7 տարի»։


Ամենակարդացված