Հոդվածներ

Էնդրիկն ասել է՝ որ միտքն է վախեցնում իրեն
24.03.2025
1334 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոմարիոյի հետ զրույցում պատմել է, թե որ միտքն է վախեցնում իրեն:

«Իմ գլխում հաճախ պտտվում է միտք, որ ես վախենում եմ չհայտնվել 2026 թվականի Մունդիալում: Իհարկե, դժվար է գտնվել աշխարհի լավագույն ակումբում, ու միշտ չէ, որ հնարավորություն ունես խաղալու, սակայն, երբ հնարավություն եմ ստանում, ապացուցում եմ, որ կարող եմ խաղալ ազգային թիմում»,- Էնդրիկի խոսքերը փոխանցում է ESPN Բրազիլիան:

Հիշեցնենք, որ աշխարհի հնգակի չեմպիոն բրազիլացիները տիտղոսը չեն նվաճել 2002 թվականից:

Fanat, Realmadrid.am