Թոմաս Տուխելը հայտարարել է, որ Ջուդ Բելինգեմը խաղերի ընթացքում շատ է շփվում մրցավարների հետ։
«Ջուդը սիրում է զրուցել մրցավարների և եզրայինների հետ։ Նա շատ էմոցիոնալ ֆուտբոլիստ է, և դուք կարող եք տեսնել, թե որքան է նա ատում պարտությունը ու ամեն ինչ անում է այնպես, ինչպես պետք է։ Նա արտահայտում է իրեն։
Դուք տեսնում եք քաղցն ու հաղթելու ցանկությունը։ Կարծում եմ, որ Ջուդը կպահպանի այդ քաղցն ու կսովորի կառավարել իր էմոցիաները։ Դա երբեք խնդիր չի լինում։ Լավ է, որ նա այնպես է, ինչպես կա։ Մենք կփորձենք նրանից մաքսիմալ օգուտ քաղել, քանի որ Բելինգեմը առանցքային ֆուտբոլիստ է». հայտարարել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։
Los Merengues, Realmadrid.am