Լա Լիգայի 2021-22 մրցաշրջանի առաջին տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 4-1 հաշվով առավելության հասավ «Ալավեսի» նկատմամբ՚
«Սերուցքայինների» կազմում իր նորամուտը նշեց Դավիդ Ալաբան։ Ավստրիացին խաղադաշտ էր դուրս եկել ձախ պաշտպանի դիրքում և կարողացավ իր մեծ նպաստն ունենալ «Ռեալի» խփած 4-րդ գոլում։ Հենց նրա կատարած փոխանցումից հետո Վինիսիուս Ջունիորը գլծի հարվածով գրավեց մրցակցի դարպասը։
Ալաբան արդյունավետ գործողությամբ աչքի ընկավ «Ռեալի» կազմում իր առաջին իսկ խաղում։
Հիշեցնենք, որ Ալաբան ազատ գործակալի կարգավիճակով «Ռեալ» է տեղափոխվել այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Los Merengues, Realmadrid.am