Կարծես թե հայտնի է դարձել «Ռեալի» մրցակիցը Իսպանիայի սուպերգավաթի հաջորդ խաղարկությունում։
2019 թվականից Իսպանիայի սուպերգավաթն անցկացվում է 4 թիմերի ֆորմատով։ Այդ թիմերից երկուսը Իսպանիայի գավաթի եզրափակչի մասնակիցներն են, իսկ մյուս երկուսը Լա Լիգայի լավագույն թիմերը։
Եթե «Ռեալը» հաղթի Լա Լիգան, ապա նրա մրցակիցը լինելու է «Մալյոկան»։
Իսկ եթե «Սերուցքայինները» վերջնական արդյունքում զբաղեցնեն երկրորդ հորիզոնականը՝ մրցելու են Իսպանիայի գավաթը նվաճած «Աթլետիկ Բիլբաոյի» հետ։
Los Merengues, Realmadrid.am