Հոդվածներ

Ռաուլը նկարահանվել է Adidas-ի գովազդում (ՖՈՏՈՇԱՐՔ)
20.03.2025
1194 0

Երեկ Adidas-ը ցուցադրել է Predator խաղակոշիկների և Teamgeist գնդակների գովազը։  Գլխավոր դեմքը եղել է «Ռեալի» լեգենդ ու «Կաստիլիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռաուլ Գոնսալեսը։  

Գովազդը նվիրված է եղել 2006 թվականին Գերմանիայում անցկացված աշխարի առաջնությանը։ Գնդակի վրա հստակ երևում է նաև լոգոտիպը։ 

«Իմ հարաբերությունները Adidas Predator-ի հետ յուրահատուկ են։ Սրանք այն խաղակոշիկներն են, որոնք ես կրել եմ իմ կարիերայի գրեթե բոլոր կարևոր պահերին, և որոնցով ես այդքան գոլեր եմ խփել։ Նոր խաղակոշիկնեը լավագույնն են վերցրել Predator-ից և խառնում են այն իմ սիրելի գնդակներից մեկի հետ, որի արդյունքում ստացվում է մի հրաշք։ Հուսով եմ, որ երկրպագուները կսիրեն դրանք այնպես, ինչպես ես». մեկնաբանել է Ռաուլը։


Los Merengues, Realmadrid.am