Հոդվածներ

Մարչինյակ. «Սուտ է, թե Մբապեն է մոտեցել ու հուշել ինձ»
14.03.2025
330 0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Ատլետիկո» - «Ռեալ» պատասխան հանդիպման մրցավար Սիմոն Մարչինյակը հերքել է տարատեսակ ասեկոսեներն այն մասին, թե իրեն Մբապեն է հուշել Խուլիան Ալվարեսի՝ սխալ կատարած 11-մետրանոցի վերաբերյալ:

«Ես ինքս VAR-ին հայտնեցի, որ 99 տոկոս հավանականությամբ Ալվարեսը 2 անգամ է հպվել գնդակին, ու նրանք ուշադրությամբ զննեցին դրվագը:

Ամբողջովին սուտ է, թե Մբապեն է մոտեցել ու հուշել ինձ»,- լեհ մրցավարի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալը» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել էր «Ատլետիկոյին» ու քառորդ եզրափակիչում կմրցի «Արսենալի» հետ:

Fanat, Realmadrid.am 



Ամենակարդացված