Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Ատլետիկոյին»։ Առաջին խաղում «Արքայական ակումբը» 2։1 հաշվով հաղթանակ է տարել։
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը
«Լավ մարզավիճակում ենք ու չափազանց մոտիվացված։ Վաղը մեզ բարդ խաղ է սպասվում, բայց վստահ ենք, որ կշարունակենք ելույթները մեզ համար այս հատուկ մրցաշարում։
Մենք ուզում ենք դուրս գալ ՉԼ քառորդ եզրափակիչ՝ անկախ նրանից, թե ով կլինի մեր մրցակիցը։
«Բրահիմը, թե Մո՞դրիչը կլինի մեկնարկային կազմում վաղվա խաղում։ Իմ թիմում 11-ից ավելի ֆուտբոլիստ կա։ Նրանք, ովքեր չեն ընդգրկվի մեկնարկային կազմում, միանշանակ իրենց ներդրումը կունենան խաղի ընթացքում՝ դուրս գալով փոխարինման։ Լավ փոխարինումը երբեմն կարող է շատ կարևոր լինել։
Լուկան այս մրցաշրջանում երբեք երկու խաղ անընդմեջ չի եղել մեկնարկային կազմու՞մ։ Սա պարզապես զուգադիպություն է։ Ես չեմ նայում վիճակագրությունը՝ հիմնական կազմը որոշելու համար։ Մոդրիչը անհանգստանալու կարիք չունի, նման բաներն ինձ չեն հուզում»։
«Սիմեոնե՞։ Կարծում եմ՝ նա հիանալի մարզիչ է։ Ինձ ու Դիեգոյին շատ նման պատկերացումներ են միավորում ֆուտբոլի մասին»։
«Վինիսիուսը և Մբապեն դաշտում իրար հասկանու՞մ են։ Ես որևէ խնդիր չեմ տեսել այդ հարցում։ Նրանք հրաշալի համագործակցում են և լավ հարաբերությունների մեջ են»։
«Ով է մեղավոր պարտությունների համար՝ ֆուտբոլիստնե՞րը, թե մարզիչը։ Հաղթում են ֆուտբոլիստները, իսկ պարտվում… դե, դուք ինքներդ էլ գիտեք (ծիծաղում է)»։