«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է, թե ի՞նչ է ասել իր ֆուտբոլիստներին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ առաջին խաղի ընդմիջմանը (3-3), երբ թիմը զիջում էր 1-2 հաշվով:
«Ասացի, որ առջևում 45 րոպե կա, իսկ հետո՝ 90: Եթե գրոհենք անկազմակերպ, ոչինչ չի ստացվի: Պետք ավելի հանգիստ խաղալ, վերադառնալ պաշտպանություն, ձգել եզրերն ու սպասել Ֆոդենի և Գվարդիոլի միացումներին»,- կատալոնացու խոսքը փոխանցում է Marca-ն:
Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին «Մանչեսթերում» ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Fanat, Realmadrid.am