Լուկա Մոդրիչը ցանկանում է մնալ «Ռեալում» ևս մեկ մրցաշրջան։
Marca-ի փոխանցմամբ, 39-ամյա ֆուտբոլիստը մտադիր է նոր պայմանագիր կնքել «Սերուցքյաինների» հետ։ Խորվաթ ֆուտբոլիստի համար իդեալական տարբերակն այն կլինի, որ նա մասնակցի ԱԱ 2026-ին որպես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։
Լուկան վստահ է, որ ունի անհրաժեշտ ամեն բան, որպեսզի կարողանա շարունակել ելույթները «Արքայական» ակումբի կազմում։ Նա ցանկանում է ավելի շատ ընդգրկվել մեկնարկային կազմում, բայց ընդունում է ներկայիս կարգավիճակն ու կարծում, որ քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարող է հասնել ցանկանլի արդյունքին։
«Ռեալում» նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններ չեն վարի մինչ գարնան ավարտը։ Եթե ակումբը որոշոի շարունակել համագործակցությունը խորվաթ ֆուտբոլիստի հետ, ապա մեկամյա պայմանագիր կառաջարկի նրա։ Դա Մոդրիչի համար ընդունելի է։ Ֆինանսական հարցը այդ պարագայում դեր չի խաղալու։
Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում Լուկան մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am