Հոդվածներ

Անչելոտի. «Լուկան պետք է խաղա, քանի դեռ ցանկություն ունի»
24.02.2025
1160 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է Լուկա Մոդրիչի խաղի մասին իր բարձր կարծիքով։ 

«Մոդրիչը նվեր է ֆուտբոլի համար։ Նա պետք է շարունակի խաղալ, քանի դեռ ցանկություն կա։ Նա շատ լավ է անում այն, ինչ անում է։

Մենք բախտավոր ենք, որ նման լեգենդի հետ աշխատելու հնարավորություն ենք ունեցել։ Ես մեկ այլ 40-ամյա ֆուտբոլիստ եմ մարզել՝ Պաոլո Մալդինին։ Նրանց կարելի է համեմատել նրանով, թե ինչպես պետք է լինի ֆուտբոլիստը։ Նրանք հիանալի օրինակ են բոլոր համար։ Իզուր չէ, որ նրանք երկուսն էլ խաղացել են մինչ 40 տարեկանը։ Գենետիկան կապ ունի, բայց կարևոր է նաև աշխատանքի հանդեպ նվիրվածությունն ու վերաբերմունքը». նշել է իտալացի մասնագետը։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված