Հոդվածներ

Բենզեմա. «Ռոնալդուի հետ ես խաղում էի ավելի կաշկանդված»
08.10.2020
1967 0

Ռոնալդուի հետ խաղալու տարիներին Կարիմ Բենզեման ստիպված եղավ փոխել խաղաոճը, քանի որ պորտուգալացին ավելի շատ էր գոլեր խփում, և Բենզեմայից պահանջվում էր ավելի շատ գնդակ մատակարարել նրան։ 

«Լիոնում» ես այլ ֆուտբոլ էի խաղում։ Ռոնալդուի հետ ես ստիպված էի փոխել խաղաոճս, և կարելի է ասել, որ խաղում էի նրա համար։ Այժմ ես ավելի ազատ եմ գործում խաղադաշտում և ավելի շատ եմ գնդակ ստանում։ 

Ինձ համար կրկնակի, եռակի բարդ էր խաղալ այդ պայմաններում, քանի որ իմ գործողություններից շատ բան էր կախված։ 

Ինձ թվում էր, որ պետք է ուղղակի փոխեմ խաղաոճս, սակայն այդ դեպքում ես ավելի քիչ էի գոլեր խփում». ասել է Բենզեման։ 

Ռոնալդուի հեռանալուց հետո ֆրանսիացին բարելավել է իր ցուցանիշները և պետք է արժանին մատուցել նրան, քանի որ այս տարիների ընթացքում նա շատ մեծ ծավալի օգտակարություն է ապահովել թիմի համար։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված